Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունը
Հասարակություն

Կալանավորվածի համար ընտանիքի անդամներին տեսակցելու կամ նրանց հետ խոսելու արգելքը հաճախ ունի պատժելու նպատակ և կիրառվում է մեխանիկորեն․ ՄԻՊ 2020 տարեկան հաղորդում

Ինչպես 2020 թվականի, այնպես էլ 2021 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը դարձյալ բողոքներ է ստացել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների և օրինական ներկայացուցչի հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն անհիմն արգելելու մասին: Այդ բողոքների, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների կայացրած որոշումների ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրներն այս առումով համակարգային են, անթույլատրելի պրակտիկան՝ շարունակական: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Քրեական հետապնդման մարմնի և դատարանի՝ կալանավորված անձի տեսակցություններն արգելող որոշումները ոչ միշտ են բավարար պատճառաբանված: Մեծամասամբ վարույթն իրականացնողը բավարարվում է օրենսդրական նորմերի վկայակոչմամբ, և առհասարակ չի կատարվում համադրում գործի փաստական հանգամանքների, գործով ձեռք բերված փաստական տվյալների հետ:

Ինչ վերաբերում է կայացված որոշման վերանայմանը, ապա որոշ դեպքերում կա՛մ դա անհարկի ձգձգվում է կամ ընդհանրապես չի քննարկվում սահմանափակման շարունակական կիրառման անհրաժեշտության հարցը: Նման պայմաններում սահմանափակումը հաճախ կիրառվում է ինքնանպատակ, առանց իրավաչափ շահի հետապնդման, ավելին, ունենում է կալանավորված անձին հոգեճնշելու, նրանից քննության համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու միտում: Ստացվում է, որ անձին ազատությունից զրկելուց զատ, նրան պատճառվում են լրացուցիչ զրկանքներ՝ ընտանիքի հետ կապը սահմանափակելու ձևով:

Օրինակ՝ բողոքներից մեկով կալանավորած կինը զրկվել է անչափահաս երկու երեխաներին տեսնելու կամ նրա հետ խոսելու հնարավորությունից և չեն ներկայացվել պատշաճ հիմնավորումներ։

Գործերից մեկով սահմանվել և շուրջ վեց ամիս արգելանք է կիրառվել կալանավորված անձի տեսակցությունների և հեռախոսազանգերի նկատմամբ (ներառյալ՝ զավակների): Ընդ որում, չի վերացվել նաև պաշտոնական հաղորդակցության արդյունքում:

Քրեական գործը քննող քննիչները, դատախազները, դատավորները արգելանքի անհրաժեշտությունը հաճախ են արդարացնում իրավաչափ շահով՝ ցուցաբերելով ձևական մոտեցում և այդպես էլ չեն պարզաբանում, թե ինչ փաստական տվյալների արդյունքում է հետևություն արվել, որ անձն, օգտվելով տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների իրավունքից, կխոչընդոտի գործով օբյեկտիվ քննություն կատարելուն: Այս համատեքստում հատկապես պարզ չէ, թե օրինակ՝ մանկահասակ երեխաները ինչ առնչություն ունեն անձին մեղսագրվող արարքի հետ, նրանց տեսակցությունները կամ հեռախոսային խոսակցություններն ինչպես կարող են խոչընդոտ հանդիսանալ գործի քննությանը:

Հարկ է նկատել, որ գործնականում տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելվում են միաժամանակ: Սովորաբար, նախ, վերացվում է տեսակցությունների արգելքը, իսկ հեռախոսային խոսակցությունների արգելքը ևս որոշ ժամանակահատված շարունակվում է պահպանվել: Նման մոտեցումը վարույթն իրականացնող մարմինը պատճառաբանում է հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մեխանիզմի բացակայությամբ:

Մասնավորապես, ըստ քննչական մարմինների, հեռախոսազանգերի դեպքում չկա որևէ գործիքակազմ պարզելու համար, թե իրականում ում հետ է կալանավորված անձը խոսում: Այս առումով անվիճելի է, որ ինչպես թերի իրավակարգավորումները, այնպես էլ անձի վարքագծի իրավաչափության վերահսկողության մեխանիզմների բացակայությունը չի կարող հանգեցնել անազատության մեջ գտնվող անձի իրավունքի ոչ համաչափ սահմանափակմանը: Ուստի հարցի լուծման համար չպետք է իրավիճակային լուծում առաջարկել մարդու իրավունքի սահմանափակման տեսանկյունից: Համակարգային լուծման համար անհրաժեշտ են այլընտրանքային մոտեցումներ:

Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցությունները ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապի երկու տարբեր, ինքնուրույն միջոցներ են, ուստի ամեն դեպքում պետք է քննարկվի դրանցից յուրաքանչյուրի սահմանափակման անհրաժեշտության հարցը. ոչ մի դեպքում չպետք է մեկի սահմանափակումն ինքնին հանգեցնի մյուսի սահմանափակմանը:

Արտաքին աշխարհի հետ կապը պահպանելու և մերձավոր ազգականների հետ տեսակցելու իրավունքի իրացման օրենսդրական և գործնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իրավակիրառ պրակտիկայում առաջ եկող խնդիրներն, ի թիվս այլնի, նաև օրենսդրական թերի և ոչ հստակ կարգավորումների արդյունք են:

ՀՀ օրենսդրությունն այս առումով թեև բովանդակում է որոշակի կարգավորումներ, այնուհանդերձ դրանք բավարար չեն իրավունքի իրական երաշխավորման համար:

Ցանկացած պարագայում՝

1. ինքնին քրեական գործի քննության փաստը չի կարող լինել ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունքի սահմանափակման հիմք: Նման հաղորդակցման ցանկացած սահմանափակում պետք է ունենա հատուկ և անհատականացված հիմնավորում․

2. տեսակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակից պետք է առանձնացնել ազատությունից զրկվածի ընտանիքի անդամներին կամ մերձավոր ազգականներին ու նրանց հետ տեսակցելու իրավունքը սահմանափակելու հնարավորության համար նախատեսել ավելի խիստ պահանջներ.

3. ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ ձերբակալվածի կամ կալանավորվածի տեսակցության իրավունքը սահմանափակելու լիազորությամբ չպետք է օժտված քննիչը․

4. այս իրավունքը սահմանափակող որոշումները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,

5. դրանք պետք է անհապաղ հանձնվեն կալանավորվածին և/կամ նրա փաստաբանին՝ բողոքարկման իրավական հնարավորությունից լիարժեք օգտվելու նպատակով,

6. ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունքը սահմանափակող որոշումը պետք է պարբերաբար վերանայվի՝ անկախ ազատությունից զրկված անձի ցանկությունից կամ վերաբերմունքից:

Վերոնշյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ: Դեռ 2018 թվականին, համագործակցելով Արդարադատության նախարարության հետ, ներկայացրել է նախարարություն։ Հետագայում բազմիցս քննարկվել է Ազգային ժողովի Պետական-իրավական, ինչպես նաև Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովներում։

Մինչև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կազմում օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը, անհրաժեշտ է պրակտիկան զարգացնել այն ուղղությամբ, որ վարույթն իրականացնողի կողմից կայացված յուրաքանչյուր որոշմամբ հստակ ամրագրվի անձանց շրջանակ, որոնց հետ արգելվում են կալանավորված անձանց տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունները: Միաժամանակ, անհրաժեշտ է պարբերաբար վերանայել որոշումն ու արգելքի անհրաժեշտության վերացման դեպքում վերացնել կայացված որոշումը: