Խնդրում, աղաչում եմ, մի՛ հավատացեք սենց շահումների․ զգուշացնում է մեդիափորձագետը (լուսանկարներ)
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ժող ջան, արդեն խնդրում, աղաչում եմ։ Մի՛ հավատացեք սենց շահումների՝ «Զառա»-ն, «H&M»-ը, «Կոլա»-ն լինեն, թե այլ բրենդ։ Ձեզ նվեր չի հասնում։ Մի՛ հավատացեք։
Ձեր տվյալները մի՛ տրամադրեք։ Եթե բանկային քարտի տվյալն արդեն տվել եք կապնվեք բանկի հետ։ Ընդհանրապես, նվերները միայն մոտիկ ընկերներից։ Մնացածը տրոյական ձիեր են, տրոյական ջորիներ։ Իսկ հիմնականում տրոյական ավանակներ են»։
