Պուտինը չի պատասխանել ադրբեջանցի լրագրողի հարցին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսի ժամանակ հնչեց 32 լրագրողի 47 հարց: Սակայն եղան շատ հարցադրումներ, որոնք այդպես էլ չհնչեցին:
RUSARMINFO-ի թղթակցին հաջողվել է ֆիքսել իր հերթին սպասող ադրբեջանցի լրագրողի գրառած հարցը: Հարցադրումն այսպիսին է եղել.
«Արդեն տարիներ շաունակ շատ փորձագետներ ասում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի բանալին գտնվում է Կրեմլում: Երբ են այդ բանալին պտտելու կամ հանելու այդտեղից: Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությւոնը: Ուրեմն ինչ է խանգառում Ռուսասատանին ազդել Հայաստանի վրա, որ նրանք ազատեն այդ տարածքները»: