Խաղաղապահները ապահովել են ԼՂՀ-ում բջջային կապի եւ ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների մոտ 5 հազար բնակիչների համար բջջային կապի եւ ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Մարտակերտի շրջանում, կողմերի սահմանազատման գծի մոտ, հեռահաղորդակցության ցանցերի աշխատակիցները վերանորոգման եւ վերականգնման աշխատանքներ են իրականացրել ռուս խաղաղապահների հսկողության ներքո: