Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորվել է 7 մարդ
Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով յոթ մարդ է վիրավորվել, նրանցից երեքի վիճակը ծանր է։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ջասինդա Արդերնը:
Ուրբաթ օրը սուպերմարկետում մի տղամարդ հարձակվել է մարդկանց վրա։ Ոստիկաններին հաջողվել է կրակել տղամարդու վրա: Վարչապետը հարձակումը որակել է որպես ահաբեկչություն։ Վարչապետը հաստատել է, որ հարձակվողը հայտնի էր իշխանություններին և գտնվում էր իրավապահ մարմինների աշխատակիցների հսկողության ներքո։
Նշվում է նաև, որ նա նախկինում չէր կատարել որևէ հանցավոր գործողություն, որը թույլ կտար նրան ազատազրկվել: