Թալիբները խոստանում են հիջաբ կրող կանանց կրթության և աշխատանքի հնարավորություն տալ
Թալիբների խոսնակ Սուհեյլ Շահինը հայտարարել է, որ Աֆղանստանում հիջաբ կրող կանայք կունենան կրթություն և աշխատանք։ Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները չպետք է փորձի փոխել երկրի մշակույթը:
Ավելի վաղ «Թալիբան» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Վահիդուլլահ Հաշիմին հայտարարել էր, որ կանանց պարտադիր հագուստի հարցը որոշելու է իսլամ աստվածաբանների խորհուրդը:
Թալիբները միաժամանակ հայտարարել են, որ իրենք կանանցից չեն պահանջում բուրկա հագնել, որն ամբողջովին ծածկում է մարմինը ՝ սահմանափակվելով հիջաբով ՝ շարֆ, որը դեմքը բաց է թողնում: