Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն
Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 3-ին Արցախի փրկարար ջոկատը հայտնաբերել և տարհանել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտաքին իրավիճակների պետական ծառայությունը:
«Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ:
2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1655 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: