Թալիբները նշում են, որ առաջիկա օրերին կգրավեն Փանջշիրը
Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբներն ակնկալում են «մոտ օրերս» գրավել Փանջշիր նահանգը, որտեղ թալիբների դեմ դիմադրություն կա։ Նրանք արդեն վերահսկում են նահանգի տարածքի 20%-ը։ Այս մասին հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Բիլալ Քարիմին:
«Փանջշիրում մարտերը շարունակվում են, և իսլամական էմիրության մարտիկներն արդեն մտել են Փանջշիրի մի շարք թաղամասեր: Մենք հավատում ենք, որ առաջիկա օրերին վերահսկողության տակ ենք վերցնելու նահանգը: Չենք կարող ասել, թե քանի օրից կլինի դա, բայց դրան մնացել են հաշված օրեր»,- ասել է Քարիմին:
Նրա խոսքով՝ մարտերը վերսկսվում են և պարբերաբար հանդարտվում:
«Պայքարը շարունակվում է բոլոր ուղղություններով, և մոջահեդները շարժվում են դեպի Փանջշիրի կենտրոն»,- նշել է Բիլալ Քարիման։