«Զոհված զինվորների դիակները զննելիս քննիչն ականջակալներով սիմֆոնիա է լսել, որ չխելագարվի»․ կալանավորված սպայի պաշտպան (տեսանյութ)
44-օրյա պատերազմի մասով հարուցված քրեական գործերով զինվորների դիակները զննելիս քննիչը չխելագարվելու համար կոնկրետ քայլերի է գնացել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Գևորգյանը։
Նրա խոսքով, քննիչ Արտակ Խաչատրյանն ականջակալներ է դրել և դասական երաժշտություն միացրել, որպեսզի չխելագարվի։
«Ո՞նց չխելագարվես։ Սա է մեր իրականությունը, դե արի ու մի խելագարվի»,- ասաց Գոռ Գևորգյանը։
Մանրամասները՝ տեսանյութում