Ռուստամ Մուրադովը Ստեփանակերտում հանդիպել է գերեվարված ադրբեջանցի Ջամիլ Բաբաևին (ֆոտո)
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այցելել է ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը պահվում է Ստեփանակերտում։ Այս մասին տեղեկանում ենք Minval.az-ից։
«Այցի ընթացքում Մուրադովը ծանոթացել է կալանքի պայմաններին և Բաբաևի առողջական վիճակին: Վերջինիս խնդրանքով նրան հնարավորություն կտրվի կապ հաստատել հարազատների և ընտանիքի անդամների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: