Պուտինի վիզաների չեղարկման մասին հայտարարությունը ճիշտ քայլ էր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը վիզաների չեղարկման վերաբերյալ ճիշտ ուղղությամբ արված քայլ է:
Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
«Մենք ուսումասիրել ենք նախագահ Պուտինի հայտարարությունը Վրաստանի հետ մուտքի վիզաների չեղարկման վերաբերյալ: Դա ճիշտ ուղղությամբ արված քայլ է»,-ասված է վարչապետի տարածած հաղորդագրության մեջ:
Ռուսները Վրաստան կարող են այցելել առանց մուտքի արտոնագրի, սակայն Վրաստանի քաղաքացիները Ռուսաստան մեկնելուց առաջ պետք է վիզա ստանան։
Հիշեցնենք, որ այսօր ամենամյա մեծ ասուլիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է չեղարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմը։