Թալիբները հայտարարել են Փանջշիրի մի քանի շրջանների գրավման մասին
Թալիբանի ներկայացուցիչները հայտարարել են Փանջշիրի մի քանի տարածքների, ինչպես նաև չորս անցակետերի գրավման մասին։ Այս մասին փոխանցում է Ria.ru կայքը։
Ավելի վաղ, «Թալիբան»-ը վճռականություն էր հայտնել «վերջնական» հարված հասցնել Փանջշիր նահանգին, որը չի գտնվում իրենց վերահսկողության տակ։
Նշվում է նաև, որ զոհվել են դիմադրության ուժերի ավելի քան 30 մարտիկներ, որոնցից երեքը՝ հրամանատարներ: