Սերգեյ Լավրովը խոսել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոսել է Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի դերի մասին 2020 թվականին Հարավային Կովկասում պատերազմի դադարեցնելու գործում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Լավրովը մասնավորապես նշել է․
«Խոսելով նախորդ տարվա մասին՝ մենք չենք կարող չխոսել մեր ջանքերի՝ առաջնահերթ մեր նախագահի ջանքերի մասին Հարավային Կովկասում պատերազմական գործողությունները դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ կարգավորման պայմանավորվածությունների հասնելու։ Այդ ամենը հիմա հաջողությամբ իրականացվում է մեր նախարարության, պաշտպանության նախարարության ներգրավմամբ, ինչպես նաև մեր տնտեսական բլոկի մասնակցությամբ, ովքեր ապահովում են բանակցություններն այդ տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ»,- ընդգծել է Լավրովը, կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։