Ժոզե Մոուրինյոն հրաժարական է տվել
Լոնդոնյան «Չելսի» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրաժարական է տվել:
Ինչպես հայտնում է BBC News-ին, ակումբը դեռ հանդես չի եկել մարզչի հրաժարականի մասին պաշտոնական հայտարարությամբ:
Նշվում է, որ «Չելսին» բավականին անհաջող է անցկացնում 2015-2016 մրցաշրջանը: Անգլիայի ազգային առաջնության 16-րդ տուրից հետո ակումբը զբաղեցնում է 16-րդ տեղը մրցաշարային աղյուսակում` 3 ոչ-ոքիով և 9 պարտությամբ: 16-րդ տուրում «Չելսին» պարտվել է «Լեսթերին»` 1:2 հաշվով: