Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե Հովհաննիսյան
Հասարակություն

Արցախի Հանրապետության հարատևությունը ժողովրդավարական արժեքների, ազատության և խաղաղության հարատևություն է նշանակում. ԱՀ ՄԻՊ

Այսօր Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձն է։ Պետություն, որ հռչակվել է իր ժողովրդի կյանքին և գոյությանը սպառնացող անմիջական վտանգի ներքո՝ որպես մարդու հիմնարար իրավունքների՝ առաջին հերթին կյանքի իրավունքի ապահովման երաշխիք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Էթնիկ զտման և ազգային հողի վրա խտրականության 70-ամյա քաղաքականությունը, որ իրականացվում էր ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի ժողովրդին մղեցին դեպի սեփական ճակատագիրը ինքնուրույն որոշելու և անկախ պետություն ստեղծելու ճանապարհ։

Միջազգային հիմնարար փաստաթղերով ամրագրված ինքնորոշման իրավունքը իրացնելու Արցախի ժողովրդի ժողովրդվարական և թափանցիկ գործողություններին Ադրբեջանը պատասխանեց տարբեր քաղաքներում հայերի նոր ջարդեր և սպանություններ կազմակերպելով, որպիսին են Սումգայինի, Բաքվի, Կիրովաբադի կոտորածները։ Իսկ 1992 թվականի հունվարից բռնությամբ և ուժի կիրառմամբ փորձեց լռեցնել իր իրավունքների համար պայքարող ժողովրդին։ 1994 թվականին մեզ հաջողվեց ձեռք բերված հրադադարով ապահովել մեր իրավունքների պաշտպանությունը, չնայած այդ հարցում այդպես էլ չստացանք միջազգային հանրության աջակցությունը և անհասկանալի կերպով մնացինք մեկուսացված։

Այն, որ խոսքը հենց կյանքին սպառնացող վտանգի չեզոքացման և գոյության իրավունքի մասին է, մենք և կարծում եմ՝ ամբողջ աշխարհը, համոզվեց 2020 թ. Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, երբ ադրբեջանա-թուրքական տանդեմը որևէ միջոց չխնայեց բռնություն գեներացնելու հարցում և կանգ չառավ պատերազմ վարելու արգելված միջոցների առաջ՝ իրագործելով բազմաթիվ ռազմական հանցագործություններ։

Արցախի Հանրապետության գոյությունն ու պատմությունը անջատողականության կամ որևէ տարածքի նկատմամբ ինքնանպատակ նկրտումների պատմություն չէ, այլ ամենապարզ ու հասկանալի՝ մարդու իրավունքների և ազատությունների համար պայքարի պատմություն։ Սա այնքան պարզ իրողություն է, որ պետք է հասկանալի լինի իրավունքների և ազատությունների գինն ու նշանակությունը գիտակցող ցանկացած մարդկային արարածի համար։

Արցախի Հանրապետության հարատևությունը ժողովրդավարական արժեքների, իրավունքների, ազատության, արժանապատվության, խտրականության բացառման և խաղաղության հարատևություն է նշանակում։

Մեր ժողովրդի համար այս կարևորագույն օրը դիմում եմ բոլորին, այդ թվում միջազգային հանրությանը կոչով՝ մենակ մի թողեք բնատուր մարդասիրությամբ օժտված մեր ժողովրդին, ազատության անսակարկելի գինը ընդունելով որպես ուղենիշ՝ կանգնեք մեր ժողովրդի կողքին»,- գրել է Գեղամ Ստեփանյանը:

ԱՀ ՄԻՊ-ը նաև ուղերձ է հղել միջազգային հանրությանը՝ նշելով, թե որոնք են որոնք են 5 կարևորագույն համամարդկային արժեքները, որոնք ընկած են Արցախի անկախության հիմքում՝ ազատություն, մարդու իրավունքներ, արժանապատվություն, խտրականության բացառում, խաղաղություն։