«Ծիրան» սուպերմարկետում վեճն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ, ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր. Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա 10 հասցեում գործող «Ծիրան» սուպերմարկետում դանակահարված քաղաքացիներ կան։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները նշված վայրից 2 երիտասարդ տղայի, որոնց վրա եղել են արնանման հետքեր, ըստ դեպքի վայրում հավաքվածների, տեղափոխել են հիվանդանոց։
Խանութի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, և խառնաշփոթ վիճակ. գետնին թափված էին խանութի ապրանքները։
Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ այդ 2 քաղաքացիների և խանութի աշխատակցի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, ինչին էլ հաջորդել են դանակահարությունները։
Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Պարզվում է նաև վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում