Սաակաշվիլին արձագանքել է Պուտինի հայտարարությանը
Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, ըստ որի, Սաակաշվիլիին Օդեսայի նահանգապետի պաշտոնում նշանակելը նշանակում է թքել ուկրաինացի ժողովրդի դեմքին:
«Դե Վլադիմիր Պուտինը չի կարող իմ մասին մոռանալ, նրան բոլորովին դուր չի գալիս իմ աշխատանքն Ուկրաինայում, ես նրան հասկանում եմ: Պուտինը հերթական անգամ ստել է, որ ամերիկացիներն ինձ վիզա չեն տվել»:
Իր Ֆեյսբուքյան էջում գրել է Սաակաշվիլին: