Աֆղանստանում կանայք դուրս են եկել ցույցի և պահանջում են հարգել իրենց իրավունքները
Աֆղանստանի Հերաթ նահանգի փողոցներ են դուրս եկել կանայք՝ մասնակցելու ցույցին, որով պահանջում են պահպանել կանանց իրավունքները և թույլ տալ, որպեսզի նրանք կարողանան մաս կազմել կառավարության կազմում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ցուցարարները հանդես են եկել կարգախոսով, որ առանց կանանց ներկայացվածության ոչ մի «կառավարություն չի կարող լինել կայուն» և հարատև:
Ցուցարարները նաև կոչ են արել միջազգային հանրությանը «չմոռանալ աֆղան կանանց մասին»։
Նշվում է, որ ցույցին մասնակցել են տեղի ակտիվիստներ, ուսանողներ եւ պետական հաստատություններում աշխատող կանայք: