Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկուն նշել է, որ ցանկանում է կրկին այցելել Ուկրաինա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ցանկանում է մեկ օր կրկին այցելել Ուկրաինա: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Բայդենը հիշել է Ուկրաինական Ռադայում իր ելույթն ու հույս հայտնել, որ մի օր նորից կվերադառնա։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահը վերջին անգամ Ուկրաինայում եղել է 2017 թվականին։
Այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահը Բարաք Օբաման էր, իսկ Բայդենը երկրի փոխնախագահն էր։