Գետազատ-Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են
Այսօր առավոտյան Արարատի մարզի Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 16 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Էրեբունի» ԲԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր, իսկ մյուսները հոսպիտալացվել են կենտրոնի տարբեր բաժանմունքներ, այդ թվում՝ վնասվածքաբանական, վիրաբուժական, նյարդավիրաբուժական՝ ախտորոշման և հետագա բուժօգնության նպատակով:
Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: