Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 82 մարդ է զոհվել: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի կառավարության արտակարգ իրավիճակների վարչությունը:
Օգոստոսի 16-ին թուրքական իշխանությունները հաղորդել են երկրի հյուսիսում բնական աղետների հետևանքով զոհված 77 մարդու մասին։
Օգոստոսի 11-ին հորդառատ անձրևները հեղեղումների և սելավների պատճառ դարձան երկրի հյուսիսային մի քանի նահանգներում: Վնասվել են շենքերը, մեքենաները և ենթակառուցվածքները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 13-ին ջրհեղեղից տուժած տարածքները հայտարարեց աղետի գոտիներ: