«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը միացել է թալիբներին
Աֆղանստանի դիմադրության ճակատը հայտարարել է, որ ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպությունը միացել է թալիբներին ընդդիմության դեմ պայքարում:
«ԱՄՆ-ն հետ է քաշվել, պատմությունը կրկնվում է»,-ասվում է նրանց Twitter-ի գրառման մեջ:
Ավելի վաղ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել էր, որ նոր իշխանությունները որոշել են ռազմական գործողություն սկսել նրանց քաղաքականության հետ չհամաձայնվողների դեմ:
Ամերիկյան զորախմբի դուրսբերման ֆոնին թալիբները սկսեցին հարձակումը և գրավեցին բոլոր խոշոր քաղաքները՝ հայտարարելով քսանամյա պատերազմի ավարտի մասին: Միակ նահանգը, որը նրանց վերահսկողության տակ չէ, Փանջշիրն է մայրաքաղաքից հյուսիս-արևելք գտնվող բարձրադիր վայրերում: