Ռուսաստանը հույս ունի, որ «Թալիբան» շարժումը ռազմական գործողություններ չի սկսի Փանջշիրում․ Սերգեյ Լավրովը
Մոսկվան հույս ունի, որ թալիբները չեն իրականացնի Փանջշիր նահանգում ռազմական գործողություններ, և բանակցությունները կշարունակվեն։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Փանջշիրը մնում է Թալիբանի վերահսկողությունից դուրս գտնվող միակ նահանգը, որը գտնվում է Քաբուլից հյուսիս-արևելք գտնվող բարձրադիր վայրում: Հինգշաբթի, «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը, վկայակոչելով «Թալիբան»-ի մոտ կանգնած իր աղբյուրին, հայտնում է, որ թալիբները որոշել են ռազմական գործողություններ սկսել Աֆղանստանի դիմադրության ճակատի ուժերի դեմ Փանջշիր նահանգում՝ դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդի հետ բանակցությունների ձախողումից հետո:
«Հուսով եմ, որ բանակցությունները կավարտվեն բանակցային լուծմամբ և չեն ընդհատվի, և ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները չեն լինի», -ասել է Լավրովը լրագրողներին: