Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունը
Հասարակություն

Բանակից միլիոնավոր դոլարներ թալանած Պատրոն Դավոն ազատության մեջ է, Սյունիքի՝ պատերազմին մասնակցած քաղաքապետերը՝ բանտում (ֆոտո)

Այսօր Արցախի անկախության օրն է, Արցախի, որից չնչին մաս է մնացել: Մնացել է, այո, տասնյակ տարիների թալանի, անուշադրության, բայց գլխավորապես ներկա իշխանությունների ապիկար քաղաքականության, ապաշնորհության և պարզապես սովորական դավաճանության հետևանքով: 

Արցախի ու Սյունիքի հողերը թշնամուն նվիրած իշխանությունը հոխորտում է, թե իրենք սրբության սրբոց են, այդ չար ու դավաճան նախկիններն էին, որ այնքան էին թալանել, որ իրենք չհասցրին բանակը զինել: Սրանում, իհարկե, ճշմարտություն կլիներ, եթե նորերը պատժեին նախկիններին, նրանցից պետությանը վերադարձնեին թալանածը և ամենակարևորը՝ հենց իրենք չզբաղվեին թալանով, ուշադրություն, նույն բանակի հաշվին:

Իսկ բանակն ինչպես նախկինում, այնպես էլ հեղափոխություն կոչվածից հետո թալանած գլխավոր դեմքը Պատրոն Դավոն է, նույն ինքը՝ Դավիթ Գալստյանը, ում մասին NEWSPRESS.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է: 

Արդեն կարող ենք վստահորեն պնդել, որ Գալստյանն է, որ Հայաստան է բերել հնամաշ զենքեր, վերանորոգել այն ու «սաղացրել» բանակի վրա: Դրանց համար պետությունը վճարել է 27 մլն դոլար, մինչդեռ դրանց իրական արժեքը եղել է ընդամենը 3,5 մլն դոլար: Ընթերցողի հիշողությունը թարմացնենք մի քանի լուսանկարով, թե ինչ վիճակով են Պատրոն Դավոյի ձեռամբ զենքերը ներկրվել Հայաստան: 

Բայց, իշխանությունն ու դրա գլխին կանգնած Փաշինյանի օգտագործման իրավապահները չտեսնելու տվեցին այս լուսանկարները և հրապարակումը և Հայաստանին 60-ականների զենքով զինող Պատրոն Դավիթով սկսեցին զբաղվել միայն այն ժամանակ, երբ պետք էր երկու ձմերուկ բռնել՝ պատերազմի պարտության հերթական մեղավոր նշանակել, որից հետո նաև «մաքրել» նրան:

Գալստյանին մեղադրանք է առաջադրվել 1 միլիոն 83 հազար դոլար հափշտակելու համար: Սա զավեշտալի է այնքանով, որ միայն մեկ գործարքից Պատրոն Դավոն իրենով է արել 23,5 մլն դոլար, էլ չենք խոսում այն մասին, որ փողեր է աշխատել նաև Թուրքիայի պաշտպանության նախարարությանը զենք վաճառելով՝ դրանք գնելով Ղազախստանից շատ ավելի մատչելի գներով:

Ինչպես և սպասվում էր, Պատրոն Դավոն ազատության մեջ է, փոխարենը՝ բանտում են մարդիկ, ովքեր 44-օրյա պատերազմի ժամանակ եղել են ամենաթեժ կետերում՝ պաշտպանելով Արցախը և գիտակցելով, որ հերթը Սյունիքինն է: Եվ ահա, Արցախը բզկտված է, հարվածներն էլ իր վրա է վերցնում Սյունիքը, որը մնացել է առանց քաղաքապետերի: Սյունյաց 4 քաղաքապետերին շատ ավելի զվարճալի մեղադրանքներ են առաջադրված, քան Պատրոն Դավոյին, սակայն նա ազատության մեջ է, իսկ մյուսները՝ կալանավայրում: 

Չենք հերքում, որ կարող է պատահել այնպես, որ Պատրոն Դավոյի տղամարդկությունը թույլ չտվեց ընդդիմանալ Փաշինյանին ու նրա իրավապահներին, այնպես, ինչպես օրինակ Սյունիքի քաղաքապետերը: Օրինակ՝ Առուշ Առուշանյանն իր ու մյուս քաղաքապետերի դեմ ընթացող պրոցեսները «կապիկություն»էր որակել, իսկ դրա հեղինակներին՝ «կապիկներ»: Իսկ Դավոն հերթական հարմար տեղը փնտրող-գտնողն է, նրա համար կարևորը փող աշխատելն է, կլինի դա Նիկոլ Փաշինյանի ինչ-որ հատվածում հարմար տեղավորվելու, զինվորների կյանքի, թե թուրքերին զինելու գնով: 

NEWSPRESS.am