Տեսանյութում դպրոցական երեխաներն ուզում են հայերին սպանել ու նրանց կոկորդը կտրել, իսկ Հայաստանը նման սերնդի հետ խաղաղություն է ուզում. ադրբեջանագետ (տեսանյութ)
Հայատյացության ամենավառ դրսևորումներից մեկը «խաղաղասեր» Ադրբեջաւնում. Նման գրառում է արել ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը Ֆեյսբուքի իր էջում և տեղադրել տեսանյութ՝ նշելով, որ նկարահանողները ռուս բլոգերներ են, ովքեր շրջում են աշխարհով մեկ: Անցած տարի ամռանը Հայաստան էին այցելել։
«Տեսանյութում դպրոցական երեխաններն ուզում են հայերին սպանել ու նրանց կոկորդը կտրել, իսկ Հայաստանը նման ադրբեջանցի մեծացող սերունդի հետ խաղաղություն է ուզում: Հայաստանի այն ՀԿ-ները կամ անհատ անձիք, ովքեր ջանասիրաբար ադրբեջանական խաղաղություն են քարոզում պետք է վերանայեն իրենց մոտեցումը, այլապես, իրենք նույնպես ինձ համար թուրքին ծառայող լրտեսներ կհամարվեն…
Հ.Գ. Տեսանյութը նկարահանողները ռուս բլոգերներ են, ովքեր շրջում են աշխարհով մեկ: Անցած տարի ամռանը Հայաստան էին այցելել»,-գրել է նա: