ԱՄՆ-ում «Իդա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
ԱՄՆ -ի հարավարեւելյան ափին մոլեգնող «Իդա» փոթորկի զոհերի թիվը հասել է վեցի: Այս մասին հայտնում է NBC-ն:
«Pike Electric»-ի ներկայացուցչի խոսքով՝ երկու հոսանքագործ է մահացել Ալաբամայում էլեկտրացանցերի վերանորոգման ժամանակ:
Ըստ poweroutage.us պորտալի՝ ավելի քան մեկ միլիոն տներ և ձեռնարկություններ մնացել են առանց էլեկտրականության հարավային Ամերիկայի Լուիզիանա նահանգում՝ «Իդա» փոթորկի պատճառով:
Ավելի վաղ Լուիզիանայի նահանգի իշխանությունները հայտնել էին աղետի ժամանակ երկու մարդու մահվան մասին: Ավելի ուշ CNN-ը հաղորդեց Միացյալ Նահանգների հարավում գտնվող Միսիսիպի քաղաքում ևս երկու մարդու մահվան մասին: