Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարները հանդիպել են Ստամբուլում
Այսօր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների միջև:
Ադրբեջանական APA գործակալության տրամադրած տեղեկության համաձայն` նախարերներն ունեցել են երկկողմ և եռակողմ հանդիպումներ, որի ավարտից հետո հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում նախարարները հայտարարել են, որ հանդիպումները նպատակ ունեն ավելի ամրապնդել երեք երկրների միջև անվտանգության ոլորտում առկա համագործակցությունը:
Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է.
«Անհրաժեշտ է ստեղծել կայուն համագործակցություն երեք երկրնրերի պաշտպանության նախարարությունների միջև և այն հասցնել ավելի բարձր մակարդակի: Շատ կարևոր է երեք երկրների միջև ռազմական համագործակցության վերաբերյալ պայմանագիր կնքել, որը և շուտով կնախապատրաստվի»:
Կողմերը քննարկել են ինպես եռակողմ և երկկողմ տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ, այնպես էլ ՆԱՏՈ-ի ծրագրերի շրջանականերում համագործակցությունը: