«Թալիբները» չեն համաձայնվի խաղաղ բանակցություններ սկսել Փանջշիրի հետ
Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբները չեն համաձայնվի խաղաղ բանակցություններ սկսել Փանջշիրի հետ, քանի դեռ միջազգային հանրությունը նրանց չի ստիպել: Այս մասին Ria.ru-ին ասել է Ղազախստանում Աֆղանստանի դեսպան Մոհամմադ Ագբարը:
«Նրանք հայտարարում են, որ եկել են հանուն խաղաղության, բայց չեն համաձայնի խաղաղ բանակցություններին Փանջշիրի դիմադրության ներկայացուցիչների հետ, քանի դեռ նրանց դա չի ստիպել միջազգային հանրությունը»,-ասել է դիվանագետը:
Ընդգծենք, որ Փանջշիրը շարունակում է մնալ Աֆղանստանի միակ նահանգը,որը չի անցել «Թալիբների» հսկողության տակ: