Ի՞նչ գիտելիքի մասին է խոսքը, երբ Հայոց պատմության դասագրքերից հեռացնում են հայրենասիրություն բառը, երբ «Հայ գրականությունից» հանում են ՀԱՅ բառը․․․
««Գիտելիք օր», ի՞նչ գիտելիքի մասին ա խոսքը, եթե էս ազգադավ վիժվածքների թեթև ձեռքով` մտածված, դպրոցական առարկաներից հանվեցին Հայոց եկեղեցու պատմության և Ռազմագիտության առարկաները, ի՞նչ գիտելիքի մասին ա խոսքը, երբ Հայոց պատմության դասագրքերից հեռացնում են ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ բառը, երբ «Հայ գրականությունից» հանում են ՀԱՅ բառը»:
Այս մասին գրել է ՀՀԿ-ական Հովհաննես Խաչատրյանը։
«Այս առարկաներով մանուկների հոգիների որսագողությունը կփակվեր և երեխաները կդաստիրակվիեին և կկրթվեին` ազգային ոգով, այս առարկաներով է, որ հայ երեխան կերտվում է, որպես բարոյական էակ: Առանց այս առարկաների չկա գիտելիք, առանց այս առարկաների հայ մանուկները հայրենի հավատից խոտորվելով` վաղն ուծանան, պավլիկյանների նման բուլղարանան, թոնդրակցիների պես ասորանան, արևորդիների օրինակով քրդանան: ՀԳ Այսպես են ազգերը դադարում գոյություն ունենալ»։