ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռն ընկել է ծովը
Երեքշաբթի օրը ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել Կալիֆոռնիայի ափերի մոտ թռչելիս: Այս մասին ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի 3-րդ նավատորմի կայքում տեղադրված հայտարարության մեջ, որը փոխանցում է TACC -ը:
Ըստ տեղեկությունների` «MH-60S» ուղղաթիռը, որը կանոնավոր թռիչք էր կատարում «Abraham Lincoln» միջուկային ավիակիրից, ընկել է ծովը Սան Դիեգո քաղաքից մոտ 110 կմ հեռավորության վրա:
Միջադեպի պատճառը չի նշվում: Ռազմածովային ուժերը աշխատում են ԱՄՆ առափնյա պահպանության և հետախուզական, փրկարարական ծառայության աշխատակիցների հետ։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։