Կոտայքում քարեր տեղափոխող «КамАЗ»-ի մեջ «Kia» մակնիշի ավտոմեքենա է մխրճվել. վերջինի վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը` խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
ժամը 21:45-ի սահմաններում «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, մխրճվել է ապառաժ քարեր տեղափոխող «КамАЗ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ:
Վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են մետաղե ջարդոնի վերածված «Kia»-ն, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
«Kia»-ի վարորդը աշխատում է ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ որպես համայնքային ոստիկան: