Կիևը հայտարարել է Զելենսկու՝ «ցանկացած պահի» Պուտինին հանդիպելու պատրաստակամության մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Ria.ru-ին ասել է Ուկրաինայի առաջնորդի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը:
Այն հարցին, թե արդյոք նախապատրաստական աշխատանքներ են ընթանում հնարավոր հանդիպման համար, Նիկիֆորովը պատասխանել է. «Հարցրեք ձեր նախագահին»:
Օգոստոսի կեսերին Զելենսկին ինքը հայտարարեց Պուտինի հետ անմիջական բանակցությունների անհրաժեշտության մասին՝ «Ղրիմի բանտարկյալներին » ազատ արձակելու համար: