Ինչի՞ս է պետք նմանակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսն այս անգամ տևեց 3 ժամ և 10 րոպե։ Այդ ընթացքում նա պատասխանել է 32 լրագրողի 47 հարցի։ Հիշեցնենք, որ սա նրա նույնատիպ 11-րդ ասուլիսն էր:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասուլիսից հետո Պուտինը պատասխանել է լրագրողների եւս մի քանի հարցերի։ Այդ թվում նրան հարց են ուղղել նաև իր նմանակի մասին: Մասնավորապես, լրագրողներից մեկը հարցրել է Պուտինին, թե ճանաչո՞ւմ է արդյոք նա իր նմանակին։
«Ինչի՞ս է նա պետք»,- ասել է Պուտինը։
Այդ ժամանակ նրան են փոխանցել մի լուսանկար: Պուտինը նայել է նկարին, ժպտացել և ոչինչ չպատասխանելով՝ հեռացել: