ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն պետք է 2500 եվրո փոխհատուցում տա Ալեքսանդր Արզումանյանին
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ գործով վճռել է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածը խախտվել է և համապատասխան փոխհատուցում պետք է տրվի։ Տեղեկությունը հայտնում է նրա շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։
«Շնորհավորում եմ Ալեքսանդր Արզումանյանին: Սույն գործով Ալեքսանդր Արզումանյանի շահերը ներկայացրելն ենք ես և Վահե Գրիգորյանը», -գրել է Սիմոնյանը։