Նոր համաշխարհային պատերազմն անընդունելի է․ Սերգեյ Լավրով
Նոր համաշխարհային պատերազմն անընդունելի է, ցանկացած ողջամիտ քաղաքական գործիչ դա հասկանում է։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկը պատերազմ է ուզում այս մոլորակի վրա: Փոքր հակամարտություններ-այո՛, իհարկե, նրանք միշտ եղել են և կլինեն, ցավոք, մարդկային բնույթն այդպիսին է։ Բայց համաշխարհային պատերազմն անընդունելի է: Սա ցանկացած ողջամիտ քաղաքական գործիչ հասկանում է»,-ասել է Լավրովը ազգային և մշակութային ասոցիացիաների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: