Մոսկվային անհանգստացնում է այն ամենով, ինչ կատարվում է Աֆղանստանում․ Սերգեյ Լավրով
Մոսկվան ամպագորգոռ հայտարարություններ չի անում, բայց իսկապես անհանգստացած է նրանով, ինչ տեղի է ունենում Աֆղանստանում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ -որ մեկը գրում է, որ մենք գլուխ ենք հանում Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձություններից: Նման բան չկա: Մենք շատ անհանգստացած ենք մեր ամենամոտ դաշնակիցների և հարևանների համար, որոնք սահմանակից են Ռուսաստանի Դաշնությանը` առանց վիզաների ռեժիմի»,-ասել է Լավրովը:
Լավրովը հավելել է նաև, որ Ռուսաստանն իսկապես անհանգստանում է աֆղան ժողովրդի համար, և հիշեցրել է, որ Աֆղանստանը որպես անկախ պետություն առաջին անգամ ճանաչվել է Խորհրդային Միության կողմից: