Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ում կհանդիպի Պենտագոնի ղեկավարի, ինչպես նաև Ջո Բայդենի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պենտագոնում կհանդիպի ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ բանակցություններին ներկա կլինի նաեւ Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Անդրի Տարան: Կողմերը կանդրադառնան ԱՄՆ -ի եւ Ուկրաինայի ռազմական համագործակցության մի քանի կարեւոր հարցերի:
Հաղորդվում էր, որ ԱՄՆ-ում Զելենսկին կհանդիպի նաև Ջո Բայդենի հետ։ Բայդենը եւ Զելենսկին բանակցություններ կանցկացնեն սեպտեմբերի 1-ին Սպիտակ տանը: Կկայանա նաև հանդիպում նախարարությունների ղեկավարների հետ։