Հնդկաստանում նշել են անհայտ մահացու հիվանդության ծագման հնարավոր պատճառը
Հնդկաստանում անցած շաբաթ մի քանի տասնյակ մարդու մահվան պատճառ դարձած անհայտ վիրուսային հիվանդությունը կարող է առաջանալ մոծակներից։ Այս կարծիքին են Ուտար Պրադեշ նահանգի իշխանությունները, որտեղ տեղի է ունեցել հիվանդության բռնկումը:
Երիկրի Առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդների մեծ մասի մոտ եղել է բարձր ջերմություն, ջրազրկում և արյան մեջ թրոմբոցիտների մակարդակի նվազում։
Այլ հիվանդների մոտ նկատվել է մկանային ցավ, սրտխառնոց։ Ավելի վաղ տեղի պաշտոնյաները հայտնել էին, որ 70 մարդ, այդ թվում՝ 12 երեխա, մահացել է անհայտ ծագման վիրուսից։