Սա մեր պաշտպանության նախարարն է, որն ասում էր, թուրքը մտավ՝ կրակեք. մայիսի 12-ից ադրբեջանցիները ՀՀ տարածքում են. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.
«Սա մեր պաշտպանության նախարարն է։ Նա, ով ասում էր, թուրքը մտավ՝ կրակեք։
Պարզապես հիշեցնեմ, որ ընդամենը երկու օր առաջ Սոթքի դիրքերի հատվածում 2 ժամ տևողությամբ ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունեցել թուրքի հետ, իսկ 3 օր առաջ էլ ՊԲ-ն հաղորդեց Արցախի Թաղավարդ համայնքի դիրքերի ուղղությամբ իրականացված սադրանքի մասին, որի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։
Չմոռանամ հիշեցնել, որ ադրբեջանական զինվորները մայիսի 12-ից ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք և ամրակայում են իրենց թիկունքը, իսկ Ադրբեջանը էդ ընթացքում ցինիկաբար 3 օր փակում է Գորիս-Կապան մայրուղու զարկերակային մի հատված՝ մի քանի գյուղեր զրկելով սնուցումից»