Մինչև վերջ պիտի սպասեմ, որովհետև գիտեմ՝ գալու է. անհայտ կորած զինվորների հարազատները շարունակում են հավատալ և սպասել (տեսանյութ)
Ժամանակն ասես կանգ է առնում անհայտության մեջ։ Այսօր Անհայտ կորածների հիշատակման միջազգային օրն է։ Ամբողջ աշխահում մենք կանգնած ենք այն ընտանիքների կողքին, որոնք փնտրում են իրենց սիրելիների ճակատագրի և գտնվելու վայրի մասին պատասխանները:
Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ հակամարտության կողմերը պետք է անեն հնարավոր ամեն ինչ՝ անհայտ կորածների գտնվելու վայրը կամ նրանց հետ կատարվածը պարզաբանելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և կից տեսանյութ հրապարակել: