Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Հասարակություն

Արամյանց ԲԿ Վիրաբուժական բաժանմունքը ունի արդյունավետ լուծում, երբ անհրաժեշտ է միջամտություն (լուսանկարներ)

Վիրաբուժությունը երկար ու դժվար ուղի է: Բժշկական գիտելիքներից ու վիրաբուժական ունակություններից բացի այստեղ պահանջվում են ուժեղ կամային հատկություններ, համբերություն ու սեր մասնագիտության հանդեպ:

Հատկանիշներ, որոնցով օժտված է «Արամյանց» բկ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Հայկ Բալայանը:

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Հայկ Զորիի Բալայանը 2000 թվականից կլինիկական օրդինատուրան անցել է հենց այս հիվանդանոցում, որն այն ժամանակ կոչվում էր 3-րդ կլինիկական հիվանդանոց: Ապա աշխատանքային լուրջ փորձառություն է ձեռք բերել՝ աշխատելով Երևանի տարբեր բուժկենտրոններում: Իսկ 2018 թվականից աշխատում է «Արամյանց» ԲԿ-ում, 2019 թվականից ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավարն է:
Զուգահեռ Հայկ Զորիի Բալայանը ընդհանուր վիրաբուժություն է դասավանդում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրս ուսանողներին: Որպես պրակտիկ բժիշկ ու դասախոս՝ նա գտնվում է մասնագիտական շարունակական աճի ու կատարելագործման գործընթացում: Այն պահից, երբ վիրաբույժին թվաց, թե ինքն ամեն ինչ գիտի, նա արդեն որպես մասնագետ սպառված է. կարծում է Հ. Բալայանը:

Հիվանդությունների շրջանակը, որոնց վիրահատական ու կոնսերվատիվ բուժմամբ զբաղվում է Արամյանց ԲԿ Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքը, բավական լայն է՝ լեղաքարային հիվանդություններ, ստամոքսի խոց, վահանաձև գեղձի հիվանդություններ, ճողվածքներ (աճուկային, ազդրային, հետվիրահատական, պորտային, սպիտակ գծի), ապենդիցիտ (սուր և քրոնիկական),գինեկոլոգների հետ համագործակցությամբ արգանդի միոմա, ձվարանի կիստա, հավելումներ, փողերի ախտահարումներ, պրոկտոլոգիական վիրահատություններ (թութք, հետանցքի ճաք, պարապրոկտիտներ, պոչուկի կիստա, ախտահարված հյուսվածքների հեռացում), լիգատուրային խուղակներ, աղիքային անանցանելիություն, ենթաստամոքսային գեղձի վիրահատություն, էխինակոկ, ամբուլատոր վիրաբուժական օգնություն (վնասվածքներ, կտրած-ծակած վերքեր): Անկախ խնդրի տեսակից ու բարդությունից՝ «Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք դիմող քաղաքացիների բուժման համար արվում է առավելագույնը, արժանանում բժշկի ու բուժքույրերի հոգատար ու գրագետ վերաբերմունքին:

«Իմ պացիենտները իմ հարազատներն են: Ես սիրում եմ նրանց հարազատի պես, վերաբերվում ինչպես իմ բարեկամի: Եվ դա փոխադարձաբար պացիենտի մեջ ստեղծում է վստահություն ու սեր իր բժշկի հանդեպ: Այդ փոխվստահությունը անչափ կարևոր է հիվանդության դեմ պացիենտի ու բժշկի համատեղ պայքարում, որը անպայման պսակվում է հաջողությամբ»,- աշխատանքային այս սկզբունքն է ղեկավարը ներդրել իր բաժանմունքում:

Քաղաքացիներին բարձրակարգ բուժական ծառայություն մատուցելու համար այստեղ քայլելով ժամանակին զուգահեռ՝ կիրառվում են ժամանակակից վիրաբուժական մեթոդներ ու տեխնոլոգիաներ, կատարվում են մեծ քանակով լապարոսկոպիկ միջամտություններ: Իհարկե պահպանվում ու կիրառվում են նաև ավանդական մոտեցումները, որոնք արդյունավետ են ու հօգուտ հիվանդի:

Արամյանց ԲԿ Վիրաբուժական բաժանմունքը ունի արդյունավետ լուծում, երբ անհրաժեշտ է միջամտությունԱրամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի առանձնահատկությունն այն է, որ այստեղ ապահովում են հետվիրահատական գրագետ խնամք:

«Այսօր շատ կլինիկաներում ռեժիմով կատարվում են վիրահատություններ, անգամ արտասահմանյան կլինիկաներում վիրահատությունից հետո պացիենտը իր վիրաբույժին չի տեսնում: Այնինչ բուժման կարևորագույն փուլը հետվիրահատականն է, ու դրա գրագետ վարումը: Վիրաբույժի մեծածավալ ու լուրջ աշխատանքը կարող է զրոյանալ հետվիրահատական սխալ խնամքի արդյունքում»,-ասում է Հայկ Բալայանը:

Նա հարդորում է մարդկանց չհետաձգել առողջական խնդիրների լուծումը, մանավանդ որ վերջին շրջանում լայն ծավալով գործում են սոցիալական առողջապահական փաթեթների, պետպատվերի ծրագրերը:

Դրանք նպաստում են հիվանդությունների վաղ փուլում հայտնաբերմանն ու բուժմանը: Այս ծրագրերի միջոցով շատ մարդիկ վաղ տեղեկանալով իրենց սպառնացող վտանգների մասին՝ եկել են «Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք և ստացել լիարժեք ու արդյունավետ բուժում:

Վիրաբույժը խորհուրդ է տալիս. «Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ, մի՛ հրապուրվեք հակաբիոտիկների ու ցավազրկողների ժամանակավոր ազդեցությամբ: Պարտադիր ու հնարավորինս վաղ դիմեք վիրաբույժի, եթե որովայնի շրջանում ունեք սուր կամ տևական ցավեր: Առողջությունը ամենաթանկն է, ցավին դիմանալու և վիրաբույժին այցելելու յուրաքանչյուր հետաձգված օրը Ձեզ մոտեցնում է կյանքի ու մահվան միջև տարվող պայքարի օրվան, որը հսկայական ռեսուրսներ է խլելու թե՛ ձեզանից, թե՛ վիրաբույժից: Ուրեմն խնայեք Ձեզ, դիմեք բժշկի»: