Ես միտում չունեի ծառը կոտրելու, այն մշակութային արժեք չի ներկայացնում. Հաղարծինի «Երազանքների ծառը» կոտրած քաղաքացին դեպքից մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ 18+)
Քաղաքացին կոտրել է Հաղարծինի «Երազանքների ծառը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և տեսանյութ հրապարակել:
«Այ էսպես, թեթևի մեջ, կոտրեցին նաև Հաղարծինի «Երազանքների ծառը»,- գրել է նա:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը փորձում համառորեն անցնել Հաղարծինի «Երազանքների ծառի» միջով, սակայն չի կարողանում և կոտրում է այն: Նշենք, որ հարյուրամյակների պատմություն ունեցող այս ծառը շատերի համար ուխտատեղի էր հանդիսանում:
ժամեր անց տեսանյութի հերոսը ֆեյսբուքյան լայվով մանրամասներ է ներկայացրել դեպքից: