Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Հասարակություն

Զոհվածների հարազատների խնդրանքը՝ դատը Երևանում անցկացնել, հաշվի չեն առել․ Ոսկան Սարգսյան

17 զինծառայող է զոհվել, այդ թվում՝ 2 սպա, մեղադրական եզրակացության մեջ ձեւակերպված է՝ «նյութական ծանր հետևանքներ է առաջացրել»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը` անդրադառնալով N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ Անդրանիկ Վերանյանին գործին:

«Զոհվածների հարազատների խնդրանքը՝ դատը Երևանում անցկացնել, հաշվի չեն առել

Սեպտեմբերի 7-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում նշանակված է Անդրանիկ Վերանյանի դատավարության առաջին նիստը։ Ըստ Գորիսի կայազորի զինվորական դատախազության առաջադրած մեղադրանքի՝ Անդրանիկ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել, որ հանդիսանալով N զորամասի հրամանատարի ՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, այսինքն՝ պետ(հրամանատար), ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, որն անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ է առաջացրել։ Ա․ Վերանյանին մեղադրանք էառաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 4-րդ մասով։ Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 7-13 տարի ժամկետով ազատազրկում։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

17 զինծառայող է զոհվել, այդ թվում՝ 2 սպա, մեղադրական եզրակացության մեջ ձեւակերպված է՝ « նյութական ծանր հետեւանքներ է առաջացրել »։ Դեպքը եղել է 2020թ. հոկտեմբերի 9-ին ,երբ վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի անձնակազմը Արցախի Հանրապետության Հորադիզի շրջանից Տիլի գյուղ տեղափոխելու վերաբերյալ։ Զոհված զինծառայողների ծնողները պատմում են, որ իրենց տղաները ծառայում էին Մեղրիի զորամասերից մեկում։ Պատերազմի օրերին նրանց տեղափոխել են Արցախ, ու մինչև հոկտեմբերի 9-ը կռվել են։ Հետո հրաման են ստացել Արցախի Ջաբրայիլի հատվածից տեղափոխվել Տիլի գյուղ։ Ճանապարհին տեսել են, որ ԱԹՍ-ներ են երկնքում, վաշտի հրամանատար Տարոն Նիկողոսյանը իջեցրել է ավտոմեքենայից, պառկեցրել գետին։ Այդ ժամանակ եկել է փոխգնդապետ, զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ Անդրանիկ Վերանյանը ու վիճաբանել Նիկողոսյանի հետ, թե ինչու են կանգնել։ Նրան ցույց են տվել, որ վերևում ԱԹՍ-ներն են, ձայնն էլ լսվել է, մահվան վտանգ կա, ինքն ասել է՝ էդ ձեր գործը չէ, ՀՕՊ-ի գործն է։Ասել են՝ մի քիչ էլ մնանք, կշարժվենք, ԱԹՍ-ից փրկվենք, սակայն Վերանյանը ստիպել է՝ լցվեք ու շարժվեք, հրաման է, պիտի կատարեք։ 16 զինվոր եւ 2 սպա նստել են «Ուրալ» ավտոմեքենան, շարժվել են, մի քանի րոպե հետո ԱԹՍ-ը հարվածել է, 17 զինծառայող զոհվել են, ընդամենը մեկն է ողջ մնացել։ Տղաները, իմանալով, որ իրենց կյանքի վերջին վայրկյաններն են, զոհվելուց առաջ սկսել են երգել՝ «Պատերազմ եք գնում, բարով գնացեք»։ Այդ տեսանյութը կա, հեռախոսով այն նկարել է միակ ողջ մնացած տղան՝ Արմեն Հակոբյանը, ում եկվորյակ եղբայրը զոհվել է այդ ժամանակ։

Զոհված զինծառայողների հարազատները գրավոր դիմել են, որ դատավարությունը Երեւանում կամ՝ այլ, տուժողների մեծամասնության բնակության վայրին ավելի մոտ գտնվող քաղաքի դատարանում անցկացվի, սակայն այդ խնդրանքը հաշվի չեն առել։

17 զոհվածների մեջ է իմ աներձագի միակ որդին՝ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչ Գևորգ Ղուզանյանը, ով ընդամենը 19 տարեկան էր»,- գրել է Սարգսյանը: