Չինական նավերը ներխուժել են Ճապոնիայի ջրային տարածք
Չինական դրոշ կրող երկու նավ մտել են Ճապոնիայի ջրային տարածքներ՝ Արևելյան Չինական ծովի վիճելի Սենկակու կղզիներում:
Ինչպես հայտնում է Օկինավա նահանգի Նահա քաղաքում գտնվող առափնյա պահպանության շտաբը՝ նավերը մոտեցել են վիճելի տարածքում գտնվող Սենկակու կղզիներին և խանգարել են ճապոնական ձկնորսական նավերին:
Չինական նավերը լքել են տարածքը՝ Ճապոնիայի առափնյա պահպանության նախազգուշացումներից հետո: Ընդգծենք, որ այս տարի նմանատիպ դեպքեր մի քանի անգամ ևս գրանցվել են, սակայն իրավիճակը չի սրվել։