ԱՄՆ-ում «Իդա» փոթորկի պատճառով ավելի քան մեկ միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության
Ավելի քան մեկ միլիոն տուն և ձեռնարկություններ մնացել են առանց էլեկտրականության ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում «Իդա» փոթորկի պատճառով։ Այս մասին հայտնում է Poweroutage.us պորտալը:
Հարևան Միսիսիպի նահանգում ավելի քան 40 հազար տուն հոսանքազրկվել է: Փոթորիկը, որին վերագրվում է հինգ հնարավորից երկրորդ կատեգորիան, կիրակի օրը հարվածել է Լուիզիանայի ափին և մոլեգնում է նահանգում։
Քամիները գերազանցում են ժամում 165 կիլոմետր արագությունը: Մի շարք բնակավայրեր տարհանվել են։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նահանգն աղետալի է անվանել։ Նշվում է, որ փոթորիկի հետևանքով կա 1 զոհ։