Սպիտակ տունը մեկնաբանել է Քաբուլի օդանավակայանի վրա հրթիռային հարձակումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացված է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մասին և այդ ամենից հետո տարհանումը չի ընդհատվել։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
CNN հեռուստաալիքն ավելի վաղ հաղորդել էր, որ երկուշաբթի առավոտյան մի քանի հրթիռ է արձակվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի միջազգային օդանավակայանի ուղղությամբ, որը խոցվել է ԱՄՆ ՀՕՊ համակարգի կողմից:
Ընդհանուր առմամբ արձակվել է հինգ հրթիռ։ Մինչ այս պահը պարզ չէ, թե ով է կանգնած հարձակման հետևում: Նշվում է, որ ամերիկյան կողմից զոհեր չկան։