Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Հասարակություն

ԱԺ խոսնակը և բազում երեսփոխաններ ի լուր ամբողջ աշխարհի հայտնեցին, որ Սպարապետը՝ Հայրենիքի դավաճան էր. Միրհդատ Մադաթյան

Իսկ հիմա ուղղակի տրամաբանական հարց՝ ու՞մ էր ձեռնատու հոկտեմբերի 27-ի տեռորիստական ակտը ՀՀ Ազգային Ժողովում։ Ռոբերտ Քոչարյանի՞ն, ում հավատում և վստահում էր Սպարապետը, թե՞ տերպետրոսյանական ռեվանշիստներին, ովքեր այսօր էլ հանձնում են Հայրենիքը ի հակառակ Սպարապետի, պղծում և արժեզրկում են Սպարապետի տարած հաղթանակը՝ Արցախյան առաջին ազատամարտում, հայտարարում են, որ Սպարապետն արեց անթույլատրելին՝ զինվորական իշխանությունը խառնելով քաղաքական հարցերին և վերջապես Սպարապետին, ի լուր ամբողջ աշխարհի հայտարարում են Հայրենիքի դավաճան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հոգեբան Միրհդատ Մադաթյանը:

«Եվ վերջապես, ու՞մ էր ձեռնատու հոկտեմբերի 27-ը։

ԱԺ 8-րդ նստաշրջանը իրականում տվեց շատ դարակազմիկ հարցերի պատասխաններ, որոնք թեև գուշակվում էին այս երեք տարիների ընթացքում, սակայն չէին հստակեցվել։ Հայոց հաղթական պատմության ամենախարիզմատիկ կերպարներից մեկը՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր։ Սպարապետը անհերքելի հեղինակություն էր և նույնիսկ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց ակտիվ վարկաբեկել Արցախյան առաջին ազատամարտի հերոսներին, նա զգուշությամբ էր վերաբերվում Սպարապետի կերպարին։ Այս ամենը ձգվեց մինչև 44-օրյա պատերազմը, երբ Փաշինյանի և իր կիրթ ու կառուցողական միակ բարեկամի թեթև ձեռքով և 5000 հայ նահատակի գնով, Շուշին հանձնվեց թշնամուն։ Համացանցում հայտնվեցին Սպարապետի արձանի նկատմամբ բարբարոսության իրականացման լուսանկարներ, որոնց Հայ ազգը անտարբերությամբ վերաբերվեց, ասեմ ավելին, հենց իր, Սպարապետի անհաջող եղբայրը նույնիսկ ոչ միայն չփորձեց դուրս բերել այդ արձանը օկուպացվող տարածքից, այլև հետո նույնիսկ ոչ մի կերպ չարձագանքեց...

Հենց սա էլ հուշեց Փաշինյանին, որ Սպարապետի կերպարը «հնացել» է, և ժամանակն է այն պղծելու։ Եվ այսպես, ԱԺ 8-րդ նստաշրջանին ներկա գտնվող ՔՊ ոհմակը, ի սկզբանե առաջ մղեց մի թեզ, թե այն ՊՆ նախարարները, ում օրոք բանակից փողով մարդ է ազատվել՝ Հայրենիքի դավաճաններ են։ Բոլորս ենք հիշում, որ Անկախ Հայաստանի առաջին ՊՆ նախարարը, ում օրոք բանակից փողով ազատվել են՝ Վազգեն Սարգսյանն էր։ Ի սկզբանե ուզում եմ ասել, որ այնքան պրիմիտիվ չեմ, որ փողով բանակից ազատող մի որևե ստոր «կլերկի» արարք վերագրեմ ՊՆ նախարարին, բայց ուզում եմ նշել, որ անկախ նրանից, որ նույն խմբակցության «նախկին» ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, կարծես թե փորձեց բացատրել այս կարծիքը, ԱԺ խոսնակը և բազում երեսփոխաններ, մամուլի ներկայացուցիչներին, ի լուր ամբողջ աշխարհի հայտնեցին, որ Սպարապետը՝ Հայրենիքի դավաճան էր։

Որպես շարունակություն, Լևոն Տեր Պետրոսյանի սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, ով նույնպես ներկայացնում է Տեր Պետրոսյանի հոգեզավակ Փաշինյանին ԱԺ ամբիոնից պաշտոնապես հայտարարեց՝ որ Սպարապետը հեղաշրջում է իրականացրել Հայաստանում, ի նկատի ունենալով 1998 թվականի հայտնի դեպքերը՝ Տեր Պետրոսյանի հեռացումը իշխանությունից և Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը։

Իսկ հիմա ուղղակի տրամաբանական հարց՝ ու՞մ էր ձեռնատու հոկտեմբերի 27-ի տեռորիստական ակտը ՀՀ Ազգային Ժողովում։ Ռոբերտ Քոչարյանի՞ն, ում հավատում և վստահում էր Սպարապետը, թե՞ տերպետրոսյանական ռեվանշիստներին, ովքեր այսօր էլ հանձնում են Հայրենիքը ի հակառակ Սպարապետի, պղծում և արժեզրկում են Սպարապետի տարած հաղթանակը՝ Արցախյան առաջին ազատամարտում, հայտարարում են, որ Սպարապետն արեց անթույլատրելին՝ զինվորական իշխանությունը խառնելով քաղաքական հարցերին և վերջապես Սպարապետին, ի լուր ամբողջ աշխարհի հայտարարում են Հայրենիքի դավաճան...

P.S. Ես գիտեմ, որ մինչ այժմ ժողովրդին կերակրել են այլ ստերով, հիմնավորելով, թե ժամանակի իշխանությունը պատասխանատու է տեղի ունեցածի համար, բայց ուզում եմ պատասխանել Փաշինյանի հանրահայտ ֆրազով՝ «պատասխանատու է, բայց մեղավոր չէ»։ Եվ չմոռանանք, որ 2018 թվականին գալով իշխանության, Փաշինյանը, ամենատարբեր բանագնացներով փորձեց համագործակցել հոկտեմբերի 27-ի հիմնական հանցագործ Նաիրի Հունանյանի հետ... »,- գրել է նա: