Մահացել է լրագրող Կարմեն Դավթյանը
Այսօր ծանր հիվանդությունից հետո մահացել է հայտնի լրագրող Կարմեն Դավթյանը: Այդ մասին տեղեկացրել է նրա որդին` Տիգրան Եղիազարյանը։
«Երկարատև, ծանր հիվանդությունից հետո այսօր կյանքին հրաժեշտ տվեց սիրելի մայրս՝ Կարմեն Դավթյանը.
Հոգեհանգիստը՝ Մալաթիա - Սեբաստիա Սբ. Աստվածածին եկեղեցում օգոստոսի 29-ին ժամը՝ 17.30-19.30
Հուղարկավորությունը՝օգոստոսի 30-ին ժամը՝ 13.00-ին նույն եկեղեցուց»:
Newspress.am-ի անձնակազմը ցավակցում է հարազատներին: