Հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման ենթարկել. լարված իրավիճակ «Ֆիզգորոդոկում»
«Ֆիզգորոդոկում» այսօր օգոստոսի 28-ին, վիճաբանություն է առաջացել բնակիչների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ այն բանից հետո, երբ կառուցապատողը հեռացրել է այնտեղ կայանված մեքենաները:
Ակցիայի մասնակիցներից Սեդա Գրիգորյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման ենթարկել:
«Հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման ենթարկեցին,
Ոստիկանության ներկայությամբ ապօրինաբար հեռացնում են մեր մեքենաները»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որն ավելի շատ հայտնի է «Ֆիզգորոդոկ» անվամբ, ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ: