«Չեն ուզում, թող չուզեն». Պուտինը «Հարավային հոսք» գազամուղի մասին
«Թուրքիայում «Աքույու» ատոմակայանի ապագայի հարցը միայն կորպորատիվ է, այն պետք է լուծի «Ռոսատոմը»՝ գործընկերների հետ»: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա հերքել է տվյալներն այն մասին, թե ՌԴ-ն արդեն 3,5 միլիարդ դոլար է ներդրել Թուքիայի «Աքույու» ատոմային էլեկտրակայանում՝ բացատրելով, որ թուրքական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։
Ինչ վերաբերում է «Հարավային հոսք» գազամուղի շինարարության շուրջ ստեղծված իրավիճակին, ապա Վլադիմիր Պուտինը նշել է ,որ ռուսական կողմը ցանակնում է Բրյուսելից` Եվրոպայի տարածքում «Թուրքական հոսք»-ը շարունակող գազատարերի կառուցման երաշխիքներ ստանալ:
««Թուրքական հոսք»-ը կիրագործվի, եթե Թուրքիան երաշխիքներ ստանա Բրյուսելից: Մենք պատրաստ էինք այն իրականացնել, բայց մեզ թույլ չտվեցին: Չեն ուզում, թող չուզեն»,- ասել է Պուտինը: